Վենեսուելայի իշխանություններն ու ընդդիմությունը պատրաստվում են վերսկսել բանակցությունները

Վենեսուելայի կառավարությունն ու ընդդիմությունը կարող են վերսկսել բանակցությունները նախորդ փուլից ավելի քան մեկ տարի անց։ Այս մասին ուրբաթ հայտնել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Ըստ նրանց՝ նոյեմբերի կեսերին մոտ երկու կողմերի պատվիրակությունները կարող են հանդիպել Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում։ Գործակալության զրուցակիցները նշել են, որ բանակցությունների հիմնական թեման պետք է լինի մարդասիրական օգնության հնարավոր ծրագիրը, ինչպես նաև ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն 2024 թվականին երկրում նախագահական ընտրությունների անցկացման պայմանները։
Գործակալությունը գրում է, որ մինչ այժմ Վենեսուելայի իշխանությունները բանակցություններին մասնակցելու իրենց ներկայացուցիչներին չեն նշանակել։
Կարծիքներ