Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 7 քաղաքացի
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 7 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 141 հազար 328-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Երկրում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 64 նոր դեպք, որից 13-ը՝ հոսպիտալացմամբ: Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկրում գրանցված ընդհանուր 7 մլն 232 հազար 678 դեպքից 7 մլն 54 հազար 592-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից:
470 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Կարծիքներ