Ֆրանսիայի դեսպանը մասնակցել է «Իմ տունն Արցախում» ցուցահանդեսին
Երևանի Թամանյան թանգարանում բացված «Իմ տունն Արցախում» ցուցահանդեսը նվիրված է Լեռնային Ղարաբաղի հայերի կյանքին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները:
Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դե Կոտինյին:
«Աջակցություն Լեռնային Ղարաբաղից փախստականներին Հայաստանում՝ առանց նրանց իրավունքների ոտնահարման, առաջին հերթին՝ վերադարձի իրավունքի»,- գրել է նա:
Կարծիքներ