Սյունիքում Քոչարյանի պաստառի վրա ցեխ են շպրտել

Սյունիքում Քոչարյանի պաստառի վրա ցեխ են շպրտել

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, արդեն մի քանի օր է, ինչ քաղաքացիները շարունակում են պատռել ու կարմիր ներկով ներկել Քոչարյանի՝ հանրապետության տարբեր շրջաններում փակցված պաստառները։

Սոցիալական ցանցերում օգտատերերը հրապարակել էին Սիսիանում, Գորիսում, Սպիտակում, Կապանում, Արտաշատում և այլ բնակավայրերում Ռոբերտ Քոչարյանի՝ կարմիր ներկով ներկված կամ պատռված պաստառների լուսանկարները։

Այսօր համացանցում հրապարակվել է Սյունիքում փակցված, բայց արդեն իսկ պղծված պաստառի լուսանկարը։

Աղբյուրը՝ ArmeniaNews

Հետևեք մեզ նաև Տելեգրամում