Անհայտ անձը կրակ է բացել Պերմի համալսարանում

Անհայտ անձը կրակ է բացել Պերմի համալսարանում

Պերմի պետական համալսարանում անհայտ անձը հրաձգություն է սկսել, հաղորդում է ТАСС գործակալությունը։

Առողջապահության նախարարությունից հաղորդել են, որ 10-ից ավելի մարդ է վիրավորվել։ Ըստ հաղորդագրության՝ «անհայտ անձը ժամը 11-ի սահմաններում տրավմատիկ տեսակի զենքով մտել է Պերմի համալսարանի տարածք և կրակ բացել փողոցում»։

Ուսանողների և դասախոսների մի մասը փակվել է լսարաններում։ Ուսանողներից մի քանիսը դուրս են թռել պատուհաններից։

Դեպքի վայր են մեկնել իրավապահները։ Ուսանողներին տարհանում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում