Ամերիկացի սենատորները Թայվանին օգնությունն ավելացնելու օրինագիծ են ներկայացրել
Երկու դեմոկրատ և հանրապետական սենատորներ հինգշաբթի օրը ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատ են ներկայացրել օրինագիծ՝ Թայվանին անվտանգության ապահովման աջակցությունն ավելացնելու համար, ներառյալ ֆինանսական աջակցությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Քանի որ Պեկինը շարունակում է պարտադրել և մեկուսացնել Թայվանին, կասկած կամ երկիմաստություն չպետք է լինի Թայվանի ժողովրդին և նրա ժողովրդավարությանը պաշտպանելու մեր վճռականության ուժի մեջ», - մեջբերում է դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, ով համահեղինակ է նախաձեռնությանը: Օրինագծի համաձայն՝ Չինաստանի կողմից ագրեսիայի դեպքում նախատեսվում է 4,5 միլիարդ դոլարի ռազմական ֆինանսավորում տրամադրել Թայվանին և պատժամիջոցներ կիրառել Պեկինի դեմ։ Սենատորներն առաջարկում են նաև Թայվանին տրամադրել ԱՄՆ-ի գլխավոր դաշնակցի կարգավիճակ ՆԱՏՕ-ից դուրս։
Կարծիքներ