Բրազիլիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման մոտ 60 000 նոր դեպք է գրանցվել. РИА Новости
Բրազիլիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 59 961 նոր դեպք է արձանագրվել, որը նախորդ օրվա համեմատ 20200-ով ավել է, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության հրապարակած պաշտոնական տվյալներին:
Համաճարակի սկզբից մինչ այժմ Բրազիլիայում կորոնավիրուսով մոտ 2 287 475 մարդ է վարակվել, որոնցից 84 082-ը մահացել է, 1311-ը՝ վերջին մեկ օրում, առողջացածների ընդհանուր թիվը 1 570 237 է:
Բրազիլիան թե կորոնավիրուսով վարակման դեպքերի և թե մահերի թվով աշխարհում երկրորդն է:
Կարծիքներ