ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ապրիլի 20-ին քվեարկություն կանցկացնի Ուկրաինային տրամադրվելիք օգնության նոր փաթեթի շուրջ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Օրինագիծը, որով նախատեսվում է մոտ 61 մլրդ դոլար հատկացնել Ուկրաինային աջակցելու նպատակով, շարունակում է արգելափակված մնալ նախորդ տարվա վերջից։
«Եթե օրինագիծն արժանանա Ներկայացուցիչների պալատի հավանությանը, այն կփոխանցվի Սենատ, որտեղ Ուկրաինային տրամադրվող օգնությունը պաշտպանում է օրենսդիրների մեծամասնությունը։ Այնուհետև այն պետք է ստորագրի նախագահ Ջո Բայդենը, որը խոստացել է դա անել հենց փաստաթուղթն իրեն հասնի»,- գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ուկրաինայի աջակցության օրինագիծը նախատեսում է ընդհանուր առմամբ 60, 84 միլիարդ դոլարի ծախսեր, բայց դրանից 23, 2 միլիարդ դոլարը նախատեսվում է ծախսել ԱՄՆ ռազմական պաշարները համալրելու վրա, որոնք կրճատվել են Կիևին ռազմական մատակարարումներից հետո։ 11, 3 միլիարդ դոլար կհատկացվի տարածաշրջանում ԱՄՆ զինվորականների կողմից իրականացվող գործողությունների համար, ինչպիսիք են ուկրաինացի զինծառայողների վերապատրաստումը երկրի սահմաններից դուրս և նրանց ռազմական ներկայությունը ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրներում»,-գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կարծիքներ