Ավստրալիայի հավաքականի դարպասապահը կարիերան կշարունակի ԱՊԼ-ում

Ավստրալիայի հավաքականի դարպասապահը կարիերան կշարունակի ԱՊԼ-ում

Ավստրալիայի հավաքականի և «Ադելաիդա Յունայթեդի» դարպասապահ Ջո Գաուչին կարիերան կշարունակի Անգլիայի Պրեմիեր լիգայում։

Դարպասապահի նոր ակումբը Բիրմինգհեմի «Աստոն Վիլան» է։ Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, ֆուտբոլիստի հետ կնքվել է երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2028 թվականը։

Գործարքի գումարը կազմել է 1,5 մլն եվրո։ Գաուչին այժմ Ավստրալիայի հավաքականի կազմում հանդես է գալիս Ասիայի գավաթի խաղարկությունում։

Անգլիայի առաջնության ընթացիկ առաջնությունում «Աստոն Վիլան» պայքարում է Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար։ 22 տուրից հետո Ունայ Էմերիի սաները վաստակել են 43 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում