Նախագահը մերժել է Նաիրի Հունանյանի եղբորը ներում շնորհելու խնդրագիրը
Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությամբ մերժել է Նաիրի Հունանյանի եղբորը՝ դատապարտյալ Կարեն Հունանյանին ներում շնորհելու խնդրագիրը:
Հավելենք, որ 2019 թվականին, երբ լրացավ հոկտեմբերի 27-ի ոճրագործության 20-րդ տարելիցին նախորդիվ, Նաիրի Հունանյանը վաղաժամկետ ազատ արձակման դիմում էր ներկայացվել, որը ևս երժվել էր։
Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա կատարվեց հարձակում՝ հերթական նստաշրջանի կառավարության հարց ու պատասխանի ժամանակ: Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի փոխխոսնակներ Ռուբեն Միրոյանն ու Յուրի Բախշյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերևարվել։
Հոկտեմբերի 27-ի գործով դատավճիռը հրապարակվել է 2003 թվականի դեկտեմբերի 2-ին: Կենտրոնի դատարանի վճռով՝ 6 անձ, այդ թվում Նաիրի Հունասնյանը դատապարտվել է ցմահ, մեկ անձ՝ 14 տարվա ազատազրկման:
Կարծիքներ