Բելառուսում սառեցրել են առաջին անհրաժեշտության ապրանքների գները

Բելառուսում սառեցրել են առաջին անհրաժեշտության ապրանքների գները

 Բելառուսի կառավարությունը սառեցրել են առաջին անհրաժեշտության ապրանքների, մթերքների եւ դեղորայքի գները: Նախարարների խորհրդի համապատասխան որոշումը հրապարակվել Է ազգային իրավական ինտերնետ-պորտալում:

Պաշտոնյաները որոշել են սահմանափակել գները, որպեսզի կայունացնեն գնային իրադրությունը եւ շուկան հագեցնեն սոցիալապես կարեւոր առաջին անհրաժեշտության ապրանքներով: Գները սահմանափակված են սոցիալապես կարեւոր 62 ապրանքների համար, այդ թվում՝ բրնձի, ալյուրի, հնդկաձավարի, մանրաձավարի, գարեձավարի, վարսակաձավարի, հացի, տավարի, խոզի մսի, թռչնամսի, մի քանի տեսակ երշիկների, ձկան, կաթի եւ կաթնաթթվային մթերքների, մի քանի տեսակի մրգերի ու բանջարեղենի, շաքարի, օճառի, զուգարանի թղթի, լուցկու, երեխայի տակաշորի:

Ցուցակում տեղ են գտել 50 անուն դեղամիջոցներ: Այժմ ընկերությունները եւ անհատ ձեռնարկատերերը, որոնք ներմուծում կամ վաճառում են ցուցակում նշված ապրանքները, պետք Է դրանց գները գրանցեն փետրվարի 24-ից մինչեւ 28-ը: 2021 թվականի մարտի 1-ից այդ ապրանքների գների փոփոխությունն ամսական չպետք Է գերազանցի այն գնի 0,2 տոկոսը, որը ձեւավորվել Է նախորդ ամսի վերջին օրը: Գները կարելի կլինի բարձրացնել միայն գնագոյացման պետական կարգավորման հարցերով զբաղվող հատուկ կառավարական հանձնաժողովի հետ համաձայնեցնելուց հետո: Հունվարին Բելառուսում ամսական գնաճը կազմել Է 1,1 տոկոս՝ 2020 թվականի դեկտեմբերի 1,2 տոկոսի դիմաց: Հունվարին տարեկան գնաճը (2020 թվականի հունվարի նկատմամբ) շարունակել Է աճել եւ հասել Է 7,7 տոկոսի՝ դեկտեմբերի 7,4 տոկոսի եւ նոյեմբերի 6,6 տոկոսի դիմաց: Պարենային ապրանքների գներն անցած ամսին աճել են 1,5 տոկոսով (տարեկան արտահայտությամբ 6,6 տոկոսով), ոչ պարենային ապրանքներինը՝ 1,3 տոկոսով (8,3 տոկոսով): Անցյալ տարվա արդյունքներով՝ Բելառուսում ձեւավորվել Է վերջին չորս տարվա ընթացքում գնաճի ամենաբարձր մակարդակը՝ 7,4 տոկոս: 2021 թվականին կառավարությունը եւ Ազգային բանկը մտադիր են գնաճի նվազումն ապահովել մինչեւ 5 տոկոս, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում