Բրյուսելում կկայանա Մաքսային համագործակցության Եվրոպական միություն- Հայաստան ենթակոմիտեի 3-րդ նիստը
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը, միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ (վարչության պետի պարտականությունները կատարող) Ներսես Զեյնալյանը և վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Լիլիթ Մովսիսյանը մարտի 27-29-ը կգործուղվեն Բելգիայի Թագավորություն (Բրյուսել), որտեղ կմասնակցեն Մաքսային համագործակցության Եվրոպական միություն-Հայաստան ենթակոմիտեի 3-րդ նիստին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։
Կարծիքներ