Անկարայի և Ստամբուլի քաղաքապետերը Էրդողանից բարձր վարկանիշ ունեն․ սոցհարցում

Անկարայի և Ստամբուլի քաղաքապետերը Էրդողանից բարձր վարկանիշ ունեն․ սոցհարցում

Aksoy սոցիոլոգիական ընկերությունը հրապարակել է ամեն ամիս անցկացվող «Թուրքիայի մոնիտոր» սոցհարցման հունվար ամսվա արդյունքները, որոնք վերաբերում են Թուրքիայի նախագահական առաջիկա ընտրություններին: Այս մասին տեղեկացնում է t24.com.tr կայքը:

Սոցհարցումը նպատակ է ունեցել համեմատական անցկացնել Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և առաջիկա ընտրություններում նրա հնարավոր գլխավոր մրցակիցների միջև:

Ըստ հարցման արդյունքների` Թուրքիայի գործող նախագահին ձայներով գերազանցում է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության 2 ներկայացուցիչ` Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը և Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն:

Յավաշ-Էրդողան համեմատական հարցման արդյունքներով` հարցվածնքերի 48,5%-ը նախընտրությունը տվել է Անկարայի քաղաքապետին, 37.7%-ը՝ Էրդողանին: Հարցվածների 13.8%-ը դեռ որոշում չի կայացրել:

Իմամօղլու-Էրդողան համեմատական հարցման ժամանակ հարցվածների 44.1%-ը նախընտրությունը տվել է Ստամբուլի քաղաքապետին, 37.7%-ը՝ Էրդողանին, չի կողմնորոշվել`18.2%-ը:

Մյուս բոլոր թեկնածուների համեմատական հարցման ժամանակ Էրդողանը գերազանցել է մրցակիցներին, այդ թվում` Իմամօղլուի և Յավաշի կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում