Իտալիայի ԱԳ նախարարը հայտարարել է 3-րդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին՝ Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու դեպքում

Իտալիայի ԱԳ նախարարը հայտարարել է 3-րդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին՝ Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու դեպքում

Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ի զորքերն Ուկրաինա ուղարկելուն, քանի որ դա սպառնում է երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իտալիայի ԱԳ նախարարն այս մասին ասել է RAI News 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն չպետք է հակամարտության մեջ մտնի Ուկրաինայում։ Հուսով եմ, որ ոչ մի կողմ չի գնա կռվելու։ Ռուսաստանի հետ պատերազմի մեջ մտնելիս երրորդ համաշխարհային պատերազմի վտանգ կա», - ընդգծել է իտալացի քաղաքական գործիչը ։

Տայանին նշել է, որ Արևմուտքն Ուկրաինային ռազմական և տնտեսական օգնություն, ինչպես նաև տեխնիկական աջակցություն է ցուցաբերում: Սակայն, նրա կարծիքով, ռազմական գործողություններին անմիջական մասնակցությունը սխալ կլիներ։ 

«Եվ բոլոր իտալացիները, ինչպես և ողջախոհ մարդիկ, դա չեն ցանկանում», - հավելել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում