Հայտնի է՝ ով է փոխարինելու Գալկինին Ռուսական Առաջին ալիքի եթերում
Ռուսական Առաջին ալիքի եթերում «Այսօր երեկոյան» («Сегодня вечером») հաղորդման նկարահանումները կրկին մեկնարկել են, նոր հաղորդավարի անունն արդեն հայտնի է։ Այս մասին հաղորդում է starhit.ru-ն՝ նկարահանման հրապարակում իր աղբյուրներին հղումով։
Կայքի փոխանցմամբ՝ ընտանիքի հետ Իսրայել մեկնած Մաքսիմ Գալկինին, որը հինգ տարի «Այսօր երեկոյան»-ի անփոփոխ հաղորդավարն էր, մայիսի 9-ին արդեն կփոխարինի ոչ պակաս հանրահայտ արտիստ։
«Առաջին՝ մայիսի 9-ին նվիրված հաղորդման ժամանակ հաղորդավար կլինի Նիկոլայ Ցիսկարիձեն, սակայն առայժմ հայտնի չէ՝ կմնա արդյոք նա նախագծում մշտական հիմունքներով։ Տեսնենք, թե կհամապատասխանի արդյոք նա ձևաչափին», - նշել է պարբերականի աղբյուրը՝ հավելելով, որ Ցիսկարիձեն ունի փորձ։
Ըստ աղբյուրի՝ Առաջին ալիքի ղեկավարությունն ունի հաղորդավարի մի քանի թեկնածու։ Հնարավոր է՝ հետագայում հաղորդումն ունենա մի քանի հաղորդավար, որոնք պարբերաբար կփոխարինեն միմյանց։
Հիշեցնենք, որ ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ Օստանկինոն կրկին կսկսի «Այսօր երեկոյան» հաղորդման նկարահանումները, որը երկար ընդմիջումից հետո եթեր կվերադառնա մայիսի 9-ին, բայց առանց հաղորդավար Մաքսիմ Գալկինի։ Իսրայել մեկնած շոումենին փոխարինող են գտել։
Գալկինը վարում էր ծրագիրը վերջին հինգ տարիներին՝ սկզբում Յուլիա Մենշովայի ընկերակցությամբ, հետո միայնակ։ Այժմ ղեկավարության որոշմամբ այն եթեր դուրս կգա նոր հաղորդավարով, որի ինքնությունը խիստ գաղտնի է պահվում: Շրջանառվում էին Ալեքսանդր Օլեշկոյի, Նոննա Գրիշաևայի, Դմիտրի Բորիսովի և այլոց անունները։
Գալիկինն Առաջին ալիքում ևս մեկ նախագիծ ունի՝ «Բոլորից լավը», որի ճակատագիրը դեռ անհայտ է։
Կարծիքներ