Լավրովին ծիծաղեցրել է «Թոմ եւ Ջերի»-ի հետ ռուս-ամերիկյան հարաբերությունների համեմատությունը
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին ծիծաղեցրել է «Թոմ եւ Ջերի»-ի հետ ռուս-ամերիկյան հարաբերությունների համեմատությունը, հաղորդում է Rakyat Merdeka-ն:
Ինդոնեզիացի լրագրողները հարց են ուղղել, թե ինչպես է նա վերաբերվում այդ համեմատությանը:
«Նույնիսկ հետաքրքիր է՝ որ կերպարն է Ռուաստանը»,-կատակել է Լավրովը:
Մեկնաբանելով Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերությունները՝ նա նշել է, որ Ռուսաստանը պատրանքներ չունի՝ կապված ինչ-որ առաջընթացի հետ, սակայն բավարար է համարում «միմյանց հասկանալու կողմերի ցանկությունը»:
Կարծիքներ