Փրկարարները փոսի մեջ հայտնված մեքենան դուրս են բերել

Փրկարարները փոսի մեջ հայտնված մեքենան դուրս են բերել

Դեկտեմբերի 22-ին, ժամը 23։44-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել մոտ 7 մ և արգելափակվել փոսի մեջ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Փրկարարները Գետափ-Մարտունի ավտոճանապարհի մոտ 27-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Մ․)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում