Ռուս խաղաղապահներով 9 օդանավ ուղեւորվել է դեպի Լեռնային Ղարաբաղ
Ռուս խաղաղապահներով Իլ-76 առաջին 4 օդանավերը Լեռնային Ղարաբաղ են ուղեւորվել Ուլյանովսկից, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։
«Իլ-76 առաջին 4 օդանավերը, որոնք իրականացնում են ռուս խաղաղապահների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խնդիրների կատարման շրջան, օդ են բարձրացել Արեւելյան Ուլյանովսկ օդանավակայանից։ Օդանավերում են խաղաղապահ միավորման անձնակազմը, ավտոտեխնիկա, զրահամեքենաներ եւ նյութական միջոցներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի ուշ հայտնի է դարձել եւս 5 օդանավի թռիչքի մասին։
Պաշտպանության նախարարությունից հիշեցրել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորակազմի տեղակայման համար տեղափոխվելու են 1 960 զինծառայողներ, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմեքենա եւ հատուկ տեխնիկա։
Ռուս խաղաղապահների ստորաբաժանումների տեղափոխումը խնդիրների իրականացման շրջան իրականացվում է համաձայնեցված ձեւով՝ ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 օդանավերի ներգրավմամբ, հավելել են ռազմական գերատեսչությունից։
Կարծիքներ