Կառավարությունն այսօր որոշեց ավելացնել գիտության ֆինանսավորումը 2 մլրդ 784 մլն դրամով․ Տիգրան Ավինյան

Կառավարությունն այսօր որոշեց ավելացնել գիտության ֆինանսավորումը 2 մլրդ 784 մլն դրամով․ Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Կառավարությունն այսօր որոշեց ավելացնել գիտության ֆինանսավորումը 2 մլրդ 784 մլն դրամով:

Սա ցույց է տալիս կառավարության հանձնառությունը՝ հզոր գիտություն ունենալու և գիտելիքահեն տնտեսություն կառուցելու հարցում:

Համոզված եմ, որ ուժեղ պետության կառուցումը կարող է տեղի ունենալ միայն գիտության զարգացման միջոցով:

Այստեղ կառավարությունը լինելու է բավականին հավակնոտ՝ շարունակաբար ավելացնելով գիտության ֆինանսավորումը և հատկապես ուշադրություն դարձնելով գիտնականներին արժանապատիվ և մրցունակ աշխատավարձ տրամադրելուն»: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում