Ինչ նամակ է ստացել Հայաստանում անցանկալի անձ դարձած Զատուլինը ՀՀ ԱԺ-ից
Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։
Ի դեպ, հարցին անդրադարձել էր նաև հենց ինքը՝ Զատուլինը։
«Ես դա, իհարկե, գնահատում եմ որպես վիրավորական քայլ իմ անձի հանդեպ»,- հայտարարել էր Զատուլինը։
Telegram-ի ալիքում Զատուլինը հայտնել է, որ երեքշաբթի նամակ է ստացել Հայաստանի խորհրդարանից։
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ղեկավարության անունից հայտնում ենք, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության դեմ վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։ Այս առումով, ապագայում Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի»,- մեջբերում է Զատուլինը նամակի տեքստը։
Աղբյուր՝ Medianews
Կարծիքներ