ԿԽՄԿ-ն վերջին օրերին օգնել է ԼՂ-ից տարհանել շուրջ 100 հիվանդ և տարեց մարդու

ԿԽՄԿ-ն վերջին օրերին օգնել է ԼՂ-ից տարհանել շուրջ 100 հիվանդ և տարեց մարդու

ԿԽՄԿ աշխատակիցները սեպտեմբերի 29-ից օգնել են Լեռնային Ղարաբաղից գտնել և տարհանել ավելի քան 100 տարեց, հիվանդ և հաշմանդամություն ունեցող անձանց։

Այս մասին նշված է ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչության «X»–ի միկրոբլոգում:

«Վերջին օրերին, երբ հազարավոր մարդիկ լքել են իրենց տները և ժամանել Հայաստան, մենք աշխատել ենք առավել խոցելի վիճակում մնացած մարդկանց գտնելու և օգնելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԿԽՄԿ-ի աշխատակիցները հավաքել, ստուգել են նրանց մասին տեղեկությունները, ինչը հետագայում թիմերին թույլ է տվել տեղում հայտնաբերել այդ մարդկանց և օգնել նրանց տարհանվել, եթե նրանք ցանկանան։

«Սեպտեմբերի 29-ից մեր աջակցությամբ շուրջ 100 խոցելի անձինք բարեհաջող տեղափոխվել են կենտրոնական հրապարակ, որտեղից վերջին հասանելի ավտոբուսներն ու շտապօգնության մեքենաները նրանց տեղափոխել են Հայաստան»,-ասված է տեքստում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում