Երուսաղեմի Միացյալ հանձախումբը ֆինանսական օգնություն կտրամադրի Արցախին
Երուսաղեմի Միացյալ հանձախումբը ժողովին միաձայն որոշել է Արցախի երկրորդ պատերազմի ընթացքում շտապօգնության մեքենա գնելու համար հավաքած 20 434 դոլարը և երրորդ փուլով հանգանակված 21 415 շեքելը տրամադրել Արցախին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: Որոշվել է նաև փետրվարին շարունակել դրամահավաքը և հանգանակված ամբողջ գումարով գարնանը Արցախում մի ծրագիր ֆինանսավորել: Ծրագրի ընտրության համար հանձնախումբը կգումարի հավելյալ ժողով:
Կարծիքներ