Մոսկվայում կկարողանան դեմքը ցույց տալով վճարել մետրոյի ուղեվարձը

Մոսկվայում կկարողանան դեմքը ցույց տալով վճարել մետրոյի ուղեվարձը

Սեպտեմբերի 1-ից Մոսկվայի մետրոյի բոլոր կայարաններում գործարկվել է տեսադիտարկման համակարգը, որը հետագայում թույլ կտա ուղեվարձը վճարել դեմքի սքանով։ Այդ մասին հայտարարել է Մոսկվայի տրանսպորտի դեմարտամենտը, գրում է ՌԲԿ-ն։

Ըստ գերատեսչության, դա կիրականացվի FacePay համակարգի միջոցով։ «Հիմա ստուգումներ ենք իրականացնում բանկերի մեր գործընկերների հետ։ Մտադիր ենք փորձարկումների փուլերից մեկը ավարտել մինչև հոկտեմբերի 1-ը»,-ասել են գերատեսչոթյունում։

Նախատեսվում է, որ այդպիսի տեսադիտարկումը թույլ կտա հետևել գնացքների ծանրաբեռնվածությանը։ «Տեղեկությունը կփոխանցվի քաղաքի բջջային հավելվածներին, որպեսզի ուղևորենրը կարողանան ավելի ազատ վագոններն ընտրել՝ հատկապես դա ակտուալ է պանդեմիայից հետո»,-նշել են գերատեսչությունում։

Դեմքի սկանավորմամբ վճարելո, ինչպես նաև շատ այլ գործողություններ՝ դուռ բացելուց մինչև տուգանքների վճարում անելու գաղափարը լայն տարածում է ստացել Չինաստանում։ Կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ, երբ մարդկանց պարտադրել էին դիմակներ հագնել, համակարգը չաշխատեց։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում