Սահակաշվիլին դադարեցրել Է հացադուլը Ուկրաինայի իրադարձությունների պատճառով
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որը գտնվում Է կալանքի տակ, որոշում Է ընդունել դադարեցրել Է հացադուլը Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Վրաստանի նախկին նախագահը, որը դատապարտվել Է մի շարք քրեական գործերով, վերստին անժամկետ գործադուլ Էր հայտարարել փետրվարի 21-ին՝ պահանջելով պատշաճ բուժօգնություն: «Աշխարհը փոխվում Է մեր աչքերի առջեւ… Այժմ մեզ հարկավոր Է չթուլանալ, այլ ուժեր հավաքել, որոնք շուտով մեզ պետք կգան: Դա վերաբերում Է նաեւ ինձ»,-ասվում Է հաղորդագրության մեջ, որը զետեղվել Է Facebook սոցիալական ցանցի Սահակաշվիլիի Էջում:
Պետության նախկին ղեկավարի խոսքով, բոլորին անհրաժեշտ Է պայծառ միտք, առողջություն եւ լիակատար մոբիլիզացում: Ռուսաստանը հատուկ գործողությունն Ուկրաինայում սկսել Է փետրվարի 24-ի վաղ առավոտյան: Նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին հղած իր տեսաուղերձում հայտարարել Է, որ դա գործողություն Է Ուկրաինայի ապառազմականացման եւ դենացիֆիկացման նպատակով: Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի տարածքների օկուպացումը: Դրան ի պատասխան, արեւմտյան երկրները սկսել են խստացնել տնտեսական պատժամիջոցները Ռուսատանի նկատմամբ, հաղորդել Է Sputnik-ը:
Կարծիքներ