Հայտնաբերվել է Չինաստանի հարավում կործանված Boeing 737-ի սև արկղը

Հայտնաբերվել է Չինաստանի հարավում կործանված Boeing 737-ի սև արկղը

Փրկարարները որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերել են Չինաստանի հարավում կործանված Boeing 737 մարդատար ինքնաթիռի սև արկղերից մեկը։ Այս մասին հայտնում է «Синьхуа» գործակալությունը։

«China Eastern Airlines-ի ներկայացուցիչը վթարի վայրում գտնվող փրկարարական խմբի հետ Սինհուային հայտնել է, որ ինքնաթիռի սև արկղն արդեն հայտնաբերվել է»,- ասվում է զեկույցում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չինաստանի հարավում՝ Գուանսի Չժուան ինքնավար շրջանի Վուչժոու քաղաքային թաղամասի Թենգ կոմսության լեռնային տարածքում, կործանվել է China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737-ը։ Ինքնաթիռը Կունմինգից Գուանչժոու էր թռչում 132 հոգով։ Մինչ այս պահը չի հաջողվել գտնել ո՛չ ողջ մարդկանց, ո՛չ էլ զոհերի դիերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում