Հորդանանի թագավորն ու թագուհին կմեկուսանան՝ թագաժառանգի կորոնավիրուսով վարակվելու պատճառով
Հորդանանի թագաժառանգը վարակվել է COVID-19-ով: Այս մասին ինչպես գրում է ТАСС-ը՝ հայտնել են թագավորական աշխատակազմից:
Այդ կապակցությամբ Հորդանանի թագավոր Աբդուլլահ Երկրորդը և նրա կինը հինգ օր կարանտինում կլինեն:
Նշվում է, որ թագաժառանգն ունի հիվանդության «աննշան ախտանիշներ», եւ նրա վիճակը մտահոգության տեղիք չի տալիս: Հուսեյն բին Աբդուլան նախկինում պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:
Կարծիքներ