Թաիլանդցին մատչելի գնով iPhone է պատվիրել և փոխարենը սմարթֆոնի տեսքով սեղան ստացել (լուսանկարներ)

Թաիլանդցին մատչելի գնով iPhone է պատվիրել և փոխարենը սմարթֆոնի տեսքով սեղան ստացել (լուսանկարներ)

Թաիլանդցի երիտասարդը որոշել է համացանցով մատչելի iPhone պատվիրել և փոխարենը Apple-ի սմարթֆոնի տեսք ունեցող սուրճի սեղան է ստացել:

Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, տղան, որի անունը չի նշվում, հավատացել է առցանց տիրույթում տեսած հայտարարությանը, որով առաջարկվում էր «սմարթֆոնը» ձեռք բերել ինքնարժեքից ցածր գնով: Պատանին ոչինչ չի կասկածել մինչև իր պատվերի առաքման պահը, երբ տեսել է հսկայական տուփը:

Պարզվում է, որ նա շտապել է գնում կատարելիս և ուշադիր չի ընթերցել հայտարարության մեջ նշված նկարագրությունը, որում ասվում է, որ ապրանքն իրականում iPhone-ի տեսք ունեցող սուրճի սեղան է:

Տղան ինքն է սեղանի հետ լուսանկարները հրապարակել համացանցում՝ հայտնելով, որ իրեն իսկապես զարմացրել է սմարթֆոնի մատչելի գինը և առաքման համար նախատեսված ավելի մեծ ծախսերը, սակայն պարզապես չի կարողացել դիմադրել առաջարկի գայթակղությանն ու սեղմել է «գնել» ստեղնը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում