Հնդկաստանում տանկի խորտակման հետևանգով 5 զինվոր է զոհվել
Հնդկաստանի հյուսիսում Չինաստանի սահմանակից Լադահի տարածքում գետանցման փորձի ժամանակ տանկի խորտակման հետևանքով հինգ հնդիկ զինվոր է մահացել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով Հնդկաստանի պաշտոնական աղբյուրները:
Նշվում է, որ, հնդկական բանակի հրամանատարական կենտրոնի հաղորդագրության համաձայն, տանկը խորտակվել է շաբաթ օրը Շայոկ գետի ջրի մակարդակի հանկարծակի բարձրացման պատճառով՝ զորավարժության ընթացքում։
Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը X-ի միկրոբլոգում ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։
Կարծիքներ