Պատանի բռնցքամարտիկ Սիմոն Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դարձել Եվրոպայի չեմպիոն

Պատանի բռնցքամարտիկ Սիմոն Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դարձել Եվրոպայի չեմպիոն

Բռնցքամարտի Մ16 Եվրոպայի առաջնությունում Սիմոն Սիմոնյանը բացարձակ հաղթանակ է տարել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ ու դարձել ոսկե մեդալակիր։

Նա եզրափակիչում հաղթել է 5։0 հաշվով։ Սիմոնյանի հակառակորդը ռինգում ադրբեջանցի Նիհաթ Գասիմովն էր։

Ինչպես հյատնում են Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայից, 46 կգ քաշային Սյուզաննա Իշխանյանն էլ Եվրոպայի փոխչեմպիոն է։ Նա լավ մենամարտ է անցկացրեկ նաև եզրափակիչում, բայց մրցավարները չնչին առավելությունը տվել են մրցակցին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում