Վիկտորյա Նուլանդի թեկնածությունը հաստատվեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնում
ԱՄՆ Սենատն ապրիլի 29-ի նիստում հավանություն է տվել ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքական գործերով տեղակալի պաշտոնում Վիկտորյա Նուլանդի թեկնածությանը։Այս մասին հայտնում է CNN-ը։ Սենատորները նրա թեկնածությունը հաստատել են միաձայն։
Առաջիկա օրերին 59-ամյա Նուլանդը, ում թեկնածությունը փետրվարին առաջադրել էր Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը, երդմնակալությամբ կստանձնի պարտավորությունները։
Դիվանագետ և քաղաքական գործիչ Նուլանդը Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչն է եղել 2011-13 թթ․, այնուհետև աշխատել որպես պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական։
Կարծիքներ