ԱԻՆ-ում 10 ահազանգ է ստացվել՝ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ

ԱԻՆ-ում 10 ահազանգ է ստացվել՝ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ

Մայիսի 10-ից 12-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Արմավիր, Կոտայքի մարզի Նոր Հաճն և Լոռու մարզի Ալավերդի քաղաքներում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում