IPhone 12-ն անլար լիցքավորման եզակի համակարգ կունենա

IPhone 12-ն անլար լիցքավորման եզակի համակարգ կունենա

IPhone ընտանիքի ժամանակակից սմարթֆոններմ անլար լիցքավորմամբ են, սակայն iPhone 12-ը, որը սպասվում է այս աշնանը, օգտվողներին նոր բան կառաջարկի:

Աղբյուրների համաձայն` iPhone 12 սմարթֆոններում մագնիսական դիրքավորմամբ անլար լիցքավորման համակարգ կլինի: Շատ ուժեղ մագնիսներն ավտոմատ կերպով սմարթֆոնն օպտիմալ դիրքի կբերեն լիցքավորման պանելի վրա, գրում է IXBT-ն:

Weibo չինական սոցիալական ցանցում արդեն լուսանկարներ են հրապարակել, որոնք ցույց են տալիս օղակավոր մագնիսական մոդուլները, որոնք տեղակայված կլինեն iPhone 12-ի հետեւի մասում:

Տրամաբանական է ենթադրել, որ նոր գործառույթի ճիշտ աշխատանքի համար համատեղելի լիցքավորման սարք անհրաժեշտ կլինի: Սա խոսում է այն մասին, որ Apple-ը կարող է պաշտոնական անլար լիցքավորիչը թողարկել Air Power նախագծի ֆիասկոյից հետո:

IPhone 12-ի շնորհանդեսը պետք է կայանա մոտավորապես այս տարվա հոկտեմբերին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում