ՌԴ ԱԻՆ-ը ՀՀ ԱԻՆ-ին հումանիտար օգնություն է փոխանցել
ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության տնօրեն Վլադիմիր Սոլովյովի գլխավորությամբ այսօր Արտակարգ իրավիճակների նախարարություն ժամանած պատվիրակությունը հայկական կողմին հումանիտար աջակցություն է փոխանցել՝ փրկարարական հիդրավլիկ սարքավորումներ և «UAZ Patriot» մակնիշի 3 ավտոմեքենա:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքէջից:
ՀՀ-ում ՌԴ դեսպանության ներկայացուցիչները շեշտել են երկու երկրների նախարարությունների սերտ գործակցության կարևորությունը, տրամադրված աջակցությունը համարել խորհրդանշական՝ նշելով, որ ապրիլի 3-ին լրանում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակը:
Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը և Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը շնորհակալություն են հայտնել հյուրերին՝ համատեղ ծրագրերի, ակտիվ և արդյունավետ համագործակցության համար:
Կարծիքներ