Արմեն Հայրապետյանը նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Հայրապետյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար:
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝
Արմեն Հայրապետյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»,- նշված է որոշման տեքստում:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետը որոշում էր ստորագրել Գեորգի Ավետիսյանին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին:
Կարծիքներ