Ներկայացել են ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 26-ին, ժամը 13.00-ին, կամավոր բաժին է ներկայացել Սարգիս Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 26-ին, ժամը 12.00-ին, կամավոր ոստիկանություն է ներկայացել Հարություն Վ.-ն, որը ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը` ստորագրություն:
Կարծիքներ