Իրանում բողոքի ալիքը նվազում է. Մաջիդ Միրահմադի

Իրանում բողոքի ալիքը նվազում է. Մաջիդ Միրահմադի

Իրանի իշխանությունները ձեռնարկեցին բոլոր միջոցները երկրում տիրող անկարգությունները ճնշելու համար, որոնց նպատակն էր ապակայունացնել իրավիճակը Իսլամական Հանրապետության առաջընթացի և ռազմավարական նվաճումների ֆոնին։ Նման հայտարարությամբ, ինչպես հաղորդում է Բեյրութի « Ալ-Մանար » հեռուստաալիքը , շաբաթ օրը հանդես է եկել Իրանի ներքին գործերի փոխնախարար Մաջիդ Միրահմադին։

Անդրադառնալով Սիստան և Բելուջիստան նահանգի վարչական կենտրոն Զահեդանում տիրող իրավիճակին, որտեղ հոկտեմբերի 21-ին ցուցարարները բախվեցին ոստիկանության և «Բասիջ» իսլամական միլիցիայի անդամների հետ, փոխնախարարը նշեց, որ նրանց հրահրել է արմատական ​​իմամ Մալավի Աբդուլհամիդը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում