Սիրիայում նավթային հանքավայրի տարածքում գտնվող ամերիկյան բազան հրթիռակոծության է ենթարկվել

Սիրիայում նավթային հանքավայրի տարածքում գտնվող ամերիկյան բազան հրթիռակոծության է ենթարկվել

Սիրիական Դեյր-էզ-Զոր նահանգում գտնվող Օմարի նավթային հանքավայրի մոտակայքում գտնվող ամերիկյան ռազմաբազան կիրակի գիշերը հրթիռակոծության է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Al-Alam հեռուստաալիքը՝ վկայակոչելով ականատեսներին։

Նրանց տվյալներով՝ ամերիկյան ռազմական օբյեկտում առնվազն հինգ պայթյուն է լսվել, այնուհետեւ հրդեհ է բռնկվել։ Հնարավոր կորուստների մասին տեղեկություն չի հաղորդվում։

Հրթիռակոծությունն իրականացվել է Իրաքի հետ սահմանային շրջանից։ Ի պատասխան՝ արեւմտյան կոալիցիայի ուղղաթիռները գրոհել են շիա ջոկատների դիրքերը Ալ-Մեյադինի եւ Զեյբանի շրջակայքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում