Իսրայելի պաշտպանության բանակը Գազայում հարվածներ է հասցրել 320 թիրախների
Իսրայելի պաշտպանության բանակը մեկ օրվա ընթացքում հարվածներ է հասցրել 320 թիրախների Գազայի հատվածում, այդ թվում՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ստորգետնյա թունելներին,- ասված է Իսրայելի բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ անցած օրվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում հարձակվել է ավելի քան 320 թիրախների վրա՝ ներառյալ թունելները, որոնցում գտնվում էին ՀԱՄԱՍ-ի զինյալների։ Հարվածներ են հասցվել նաև տասնյակ օպերատիվ շտաբների, որտեղ գտնվել են ՀԱՄԱՍ-ի զինյալներ։
Հարվածներ են հասցվել նաև ռազմական օբյեկտների և դիտակետերի։
Հաղորդագրության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը ոչնչացրել է օբյեկտներ, որոնք կարող էին վտանգ ներկայացնել Գազայի հատվածում ցամաքային գործողություններին նախապատրաստվող իսրայելական ստորաբաժանումների համար:
Կարծիքներ