Գուրգեն Մադոյանը պարտվեց. բռնցքամարտի ԱԱ

Գուրգեն Մադոյանը պարտվեց. բռնցքամարտի ԱԱ

Սերբիայում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը իր երկրորդ մենամարտն անցկացրեց և 1-4 հաշվով պարտվեց լեհ Դամիան Դուռկաչին:

Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր ավելի վաղ իր առաջին գոտեմարտում հաղթանակ էր տարել գյումրեցի, գերծանրքաշային Դավիթ Չալոյանը:

Հիշեցնենք նաև, որ այսօր պետք է մենամարտեր նաև 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, բայց նրա մրցակիցը չի ներկայանալու մենամարտին և հաղթանակը կշնորհվի Բազեյանին։ Ի դեպ, 3 օր առաջ ևս Բազեյանը նման իրավիճակում էր հայտնվել․ կշռման արարողության ժամանակ նրա մրցակցի քաշը թույլատրելիից ավելին էր եղել և մեր մարզիկին հաղթանակ էր շնորհվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում