Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 16.9 մլն մ³-ով
Հիդրոօդերևութաբնության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը հունվարի 4-ի դրությամբ։
Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 16.9 մլն մ³-ով, Արփի լիճ ջրամբարում` 10.7 մլն մ³-ով:
Ապարանի և Ազատի ջրամբարներում ջրի ծավալը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 0.30 մլն մ³-ով ավելի է:
Մարմարիկի ջրամբարում ջրի ծավալն հավասար է նախորդ տարվա նույն օրվա ծավալին։
Կարծիքներ