Դպրոցներում արձակուրդը կերկարաձգվի մեկ շաբաթով․ ԱՆ-ն բուհերին առաջարկել է անցնել հեռավար ուսուցման

Դպրոցներում արձակուրդը կերկարաձգվի մեկ շաբաթով․ ԱՆ-ն բուհերին առաջարկել է անցնել հեռավար ուսուցման

Դպրոցներում արձակուրդը կերկարաձգվի մեկ շաբաթով հայտնել են առողջապահության նախարարությունից։

Նախարարության խոսնակը տեղեկացրել է, որ նաև կան դպրոցներ, որոնցում մինչ արձակուրդը լոքդաուն էր մտցվել։

«Կրթական այն հաստատությունները կամ դպրոցները, որտեղ կորոնավիրուսային հիվանդացությունն անցնում է իրենց աշխատակիցների և աշակերտների թվի 10 տոկոսը, անցել էին տեղային լոքդաունի և հեռավար ուսուցման»,- մանրամասնել է խոսնակը։

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը տեղեկացրել է նաև, որ նախարարության կողմից առաջարկ է արվել ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի բուհերը ևս անցնեն հեռավար ուսուցման տարբերակի։

Նշենք, որ ՀՀ-ում վերջին տվյալներով կորոնավիրուսի 27 284 ակտիվ դեպք կա, իսկ մահճակալային ֆոնդը սպառման եզրին է։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում