Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի  հեռախոսազրույցը  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հեռախոսազրույցում  անդրադարձել էկատարվել  Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս մասին հայտնում է Կրեմլը։

 

«Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների `Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի համաձայնագրերի իրականացման գործնական ասպեկտները: Առանձնակի ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում տնտեսական կապերը վերականգնելու և տրանսպորտային հաղորդակցությունը վերականգնելու ուղղությամբ եռակողմ ձևաչափով աշխատանքների ակտիվացմանը:

Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունն  ավելի ամրապնդելու պատրաստակամությունը։

Պայմանավորվածություն է  ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում»,-ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում