Վաղարշակ Հարությունյանը և Հայկ Չոբանյանը քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների ծրագրերը

Վաղարշակ Հարությունյանը և Հայկ Չոբանյանը քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների ծրագրերը

Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին։

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ճշգրտել և ուղենշել համատեղ ջանքերով ոլորտի արդյունավետ և նպատակային կատարելագործմանը միտված աշխատանքային քայլերը։ Նրանք վերստին կարևորել են ռազմարդյունաբերության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների զարգացման հնարավորություններն ուսումնասիրելու և հայրենական արտադրությունը խթանելու ուղղությամբ տարաժամկետ  հավակնոտ և հեռանկարային ծրագրերի մշակումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում