Սյունիքի մարզի մի քանի գյուղերի տրամադրվել է փոքր գյուղտեխնիկա
ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը տեղեկացրել է՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի Եղվարդ, Դիցմայրի և Սզնակ գյուղերին տրամադրվել է փոքր գյուղտեխնիկա։
«Ծրագիրն իրականացվում է Սյունիքի հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբի և «Աջակցություն Հայաստանին» նախաձեռնության կողմից»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ղուկասյանը:
Կարծիքներ