Ճապոնիայում հաստատեցին կառավարության նոր կազմը
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին պահպանել Է իր պաշտոնը Ֆումիո Կիսիդայի կառավարությունում օգոստսի 10-ին կատարված վերաբաշխումից հետո: Նախարարների նոր ցանկը հատուկ մամուլի ասուլիսում ընթերցել Է կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն, որը նույնպես կշարունակի կատարել իր պարտականությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ԱԳՆ-ի ղեկավար Է մնում Յոսիմաս Հայասին»,- ասել Է նա: Կառավաությունում իրենց պորտֆելները նաեւ պահպանել են ֆինանսների նախարար Սյունիտի Սուձուկին, Ճապոնիայի պետական հողերի, ենթակառուցվածքի, տրանսպորտի եւ զբոսաշրջության նախարար Տեցուո Սայտոն, ինչպես նաեւ Էկոնոմիկայի վերականգնման նախարար Դայսիրո Յամագիվան, որը համատեղությամբ զբաղեցնում Է ստարտապների առաջմղման պատասխանատուի՝ վերջերս ստեղծված պաշտոնը եւ գլխավորում Է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շտաբը: Ինչպես ՏԱՍՍ-ի հետ կայացած զրույցում նշել Է Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր եւ Տոկիոյի հիմնադրամի փորձագետ Կաձուտո Սուձուկին, Ճապոնիայի արտաքին քաղաքականությունը չպետք Է փոխվի նախարաների կաբինետում վերաբաշխումներից հետո:
Կարծիքներ