Մամուլի ասուլիսից հետո ՀՀ ոստիկանությունը կազմեց արձանագրություն. Աննա Օհանյան

Մամուլի ասուլիսից հետո ՀՀ ոստիկանությունը կազմեց արձանագրություն. Աննա Օհանյան

Հարգելի գործընկերներ

Այսօր Էկոնոմիկայի նախարարն իր աշխատասենյակի հարևությամբ գտնվող ասուլիսի սրահ մտավ առանց դիմակի։ Մի քանի վայրկյան անց նկատեց բացակայությունը, ներողություն խնդրեց և վերադարձավ բժշկական դիմակով :)

Մամուլի ասուլիսից հետո ՀՀ ոստիկանությունը կազմեց կանոնների խախտման և տուգանքի վերաբերյալ համապատասխան արձանագրություն:

Եվս մեկ անգամ ներողություն ենք խնդրում անուշադրության արդյունքում տեղի ունեցած միջադեպի համար՝ վերահաստատելով, որ նույնիսկ մի քանի վայրկյան տևած կանոնների խախտումը չի ազատում պատասխանատվությունից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում