Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ուկրաինայում համընդհանուր մոբիլիզացիայի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ուկրաինայում համընդհանուր մոբիլիզացիայի մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է ուրբաթ երեկոյան Ուկրաինայի ղեկավարի կայքում։
«Հայտարարել և անցկացնել համընդհանուր մոբիլիզացիա»,- ասվում է փաստաթղթում։ Նման որոշում, ինչպես ասվում է հրամանագրում, ընդունվել է «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ռազմական ագրեսիայի հետ կապված և պետության պաշտպանությունն ապահովելու, Ուկրաինայի զինված ուժերի մարտական և մոբիլիզացիոն պատրաստականությունը պահպանելու նպատակով»։
Կարծիքներ