Վրաստան այցելած օտարերկրացիների թիվը հուլիսին աճել Է հինգ անգամ
Վրաստան այցելած միջազգային ճանապարհորդների թիվը հուլիսին 435 տոկոսով աճել Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ մասին հաղորդում Է Զբոսաշրջության ազգային վարչությունը:
Ընդամենը հուլիսին միջազգային ճանապարհորդները կատարել են 259,6 հազար այցելություն, որոնցից 176,3 հազարը եղել են տուրիստական: Միեւնույն ժամանակ տուրիստական այցելությունների թիվը անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել Է 403,7 տոկոսով:
Նշվում Է, որ հունվար ամսից մինչեւ հուլիս ընկած ժամանակաշրջանում ընդհանուր այցելությունների թիվը կազմել Է 745,7 հազար, ինչը 50,1 տոկոսով պակաս Է, քան գրանցվել Է 2020 թվականի համապատասխան ժամանակաշրջանում: Ռուսաստանը երկրորդ տեղում Է: Հուլիս ամսին ամենամեծ թվով այցելությունները Վրաստան կատարել են Թուրքիայի, Ռուսաստանի, Հայաստանի եւ Իսրայելի քաղաքացիները, հաղորդել Է Sputnik-ը:
Կարծիքներ