Ոստիկանների ներկայությամբ Մարտիրոսյանին խմբով ծեծած խուլիգանները րոպե առաջ պետք է բացահայտվեն. Իոաննիսյան
Անգործության մատնված ոստիկանների ներկայությամբ «Անտարեսի» Արմեն Մարտիրոսյանին քիչ առաջ խմբով ծեծի ենթարկած բոլոր խուլիգանները րոպե առաջ պետք է բացահայտվեն ու ասֆալտին փռված լինեն։
Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների կողմից «Անտարես» հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի վրա հարձակվելուն, հարվածելուն, նրա հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելուն:
«Ոստիկանների անգործությունը պետք է դառնա ծառայողական քննության առարկա։ Ավելին՝ պետք է լուրջ քննարկման առարկա դառնա այն, թե ինչո՞ւ ենք պարբերաբար արձանագրում անգործության մատնված ոստիկանների ներկայությամբ կատարված բռնության դեպքեր»,- հավելել է Իոաննիսյանը:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Երևանում ընդդիմադիր ակտիվիստները բռնություն էին գործադրել «Անտարես» հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ:
Կարծիքներ