ԱՄՆ-ը դիտարկում է Ռուսաստանին ահաբեկչությունը հովանավորող երկրների ցուցակում ներառելու հնարավորությունը

ԱՄՆ-ը դիտարկում է Ռուսաստանին ահաբեկչությունը հովանավորող երկրների ցուցակում ներառելու հնարավորությունը

ԱՄՆ վարչակազմը դիտարկում է Ռուսաստանին ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակում ընդգրկելու հարցը՝ հաշվի առնելով ուկրաինական իրադարձությունները։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Միաժամանակ Բլինկենը հնչեցրել է վարկած, ըստ որի՝ Ռուսաստանը ահաբեկում է Ուկրաինայի բնակչությանը՝ այնտեղ հատուկ ռազմական գործողություն իրականացնելով։ «Ես կասկած չունեմ, սենատոր, որ ռուսները ահաբեկում են ուկրաինացի ժողովրդին»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

Բացի այդ, պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ը մտադիր է անել հնարավորը, որպեսզի ռուսական կողմը պատասխանատվության ենթարկվի Ուկրաինայում ռազմական հանցագործություններին ենթադրյալ մասնակցության համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում